ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է քննարկումները Փարիզում13 փետրվարի 2006 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խորհրդակցությունները Փարիզում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Փարիզում փետրվարի 10-11-ին տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլից հետո միջնորդներ` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մաննը (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) կշարունակեն աշխատանքը եւս մի քանի օր: Նշենք, որ բանակցությունների փարիզյան փուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ընդունված կոմյունիկեի համաձայն, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն մարտի սկզբին Վաշինգտոնում: Նրանք կքննարկեն ղարաբաղյան խնդրի շուրջ ապագա բանավեճերի տարբեր ասպեկտները Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |