Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման թեմայով երկրորդ ֆորումը

Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման թեմայով երկրորդ ֆորումը

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկեց «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը:

Ֆրումին հնչեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, բացման խոսքով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Ֆորումին մասնակցում են նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման բնագավառի փորձագետներ Հայաստանից, Ղրղզստան, Ռուսաստանից , ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացոևւցիչներ: Ելույթ ունեցողները կարոևրեցին ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման դերը կառույցի պատասխանատվության գոտում, կայունության և անվտանգության պահպանման գործում, նրանք նաև շեշետեցին այդ ուղղությամբ անդամ պետությունների կողմից միասնական քաղաքականության մշակման և իրականացման կարևորությհունը:

Հավելենք, որ ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---