Ուկրաինացի գիտնական. Հայոց ցեղասպանության ճանաչումը մարդկության պարտականությունն է սեփական անցյալի առջև![]() 26 հունիսի 2013 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինացի գիտնական, Գ.Ս. Սկովորոդայի փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Միրոսլավ Պոպովիչը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությանը: «Ես վաղուց էի սպասում ուկրաինական իշխանությունների հստակ քայլին հայկական հարցում»,-ասել է Միրոսլավ Պոպովիչը Analitika.at.ua-ին: «Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում է, ոչ միայն զանգվածային հալածանքների ենթարկված ժողովրդին ցավակցություն հայտնելու միջոց, դա նաև մարդկության պարտականությունն է սեփական անցյալի առջև»,-ասել է գիտնականը: Ուկրաինայի Գերագույն ռադայում հունիսի 6-ին գրանցվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը: Նախաձեռնության հեղինակներն են Ռադայի պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի խորհրդարանականների նախաձեռնությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |