Հայաստանն ու Լիտվան կարևորում են նոր կապերի զարգացումը բոլոր ոլորտներում26 հունիսի 2013 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետը նշել է. «Հույս ունենք, որ Ձեր գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու ընդլայնմանը: Մենք կարևորում ենք բոլոր ոլորտներում, այդ թվում տնտեսական բնագավառում նոր կապերի հաստատումն ու փոխգործակցությունը»: Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների միջև նոր օրակարգի ձևավորման, ինչպես նաև տարբեր բիզնես ֆորումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը: Դեսպանը վարչապետին է ներկայացրել նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ առկա նախադրյալներն ու նախատեսվող ծրագրերը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Կողմերը հեռանկարային են համարել տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում երկկողմ համագործակցությունը, անդրադարձել մշակութային կապերի ավելի սերացման ուղղությամբ նախատեսվող քայլերին: Էրիկաս Պետրիկասը Լիտվայի աջակցությունն է հայտնել մեր երկրին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի եվրաինտեգրման և իրականացվող բարեփոխումների գործընթացներում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և լիտվացի խորհրդարանականներին՝ Արցախի հետ բարեկամություն խումբ ստեղծելու նախաձեռնության համար: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |