Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի շրջանակներում ստեղծվել է միգրանտների իրավուքների պաշտպանության ծառայություն

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի (ՌՀԳՀԱ) շրջանակներում իր աշխատանքն է սկսել իրավական ծառայությունը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Իրավական ծառայության աշխատանքը տարվում է հայտնի մոսկվաբնակ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի իրավաբանական խմբի մասնակցությամբ: Գործնական օգնություն կցուցաբերվի ամենատարբեր ուղղություններով, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնությունից ապօրինի արտաքսումից եւ վտարումից պաշտպանելու, աշխատանքի իրավունք ստանալու, ինչպես նաեւ միգրացիոն եւ այլ օրենսդրական հարցերին վերաբերվող ոլորտներում: Հիշեցնենք, որ 2004 թվականի հունիսի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌՀԳՀԱ սահմանադիր ժողովը, որի արդյունքում այդ կազմակերպության նախագահ ընտրվեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---