Վարշավայում «Հայկական պուրակ» է բացվել

Վարշավայում «Հայկական պուրակ» է բացվել

PanARMENIAN.Net - Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի է ունեցել «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությունը:

Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության: Այս մասին հայտնում են, Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հանդիսավոր արարողության ժամանակ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---