Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ26 հունիսի 2013 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը դարձավ ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի անդամ: Այսօր, Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական- անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին հուշագիր ստորագրվեց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան համաժողովի բացման խոսքում ընդգծեց, որ վերլուծական բաղադրիչը ունի հիմնարար նշանակություն ՀԱՊԿ գործունեության մեջ: Նա նշեց, որ նման հանդիպումների ու քննարկումների արդյունքում է, որ պետությունների առջև եղած խնդիրների վերաբերյալ գտնվում են լուծումներ ու այդ լուծումների մասին տեղյակ են պահվում երկրների ղեկավարները: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշեց, որ համաժողովի անվանումն արդեն խոսում է դրա կարևորության մասին: Նա ասաց, որ նմանատիպ միջոցառումներ Հայաստանում առաջին անգամը չէ, որ անցկացվում են: «Անցյալ տարին հոբելյանական էր ՀԱՊԿ համար և այն պատմության մեջ կմնա որպես ամենաարդյունավետ գործունեություն արձանագրած տարիներից մեկը: Աշխատանքներ տարվում էին տարբեր ուղղություններով: Կայացվեցին մի շարք որոշումներ: Հույս ունեմ, որ այս համաժողովի մասնակից առաջատար մասնագետները քննարկումների արդյուքնում կկարողանան գտնել ուղիներ այդ որոշումները գործնական դաշտում կիրառելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նշենք, որ «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով համաժողովն իր գործունեությունը կշարունակի նաև վաղը: Ավելացնենք, որ ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա Գալուզին․ ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան Գալուզինը նշել է, որ «դեսպանին խորհրդակցությունների կանչելը ստանդարտ ընթացակարգ է» Ֆիդանը Նարիշկինի և Շոյգուի հետ խոսել է ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրից Զրուցակիցները քննարկել են նաև իրավիճակը Սիրիայում և Գազայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները գիշերել են ԱԺ մոտ․ Երևանի որոշ փողոցներում անհնազանդության ակցիաներ են Բաղրամյան պողոտայում տասնյակ վրաններ են տեղադրված |