Նախատեսվում է ՀՀ ավագ դպրոցների աշակերտների համար մշակել ԵՄ մասին դասընթաց

Նախատեսվում է ՀՀ ավագ դպրոցների աշակերտների համար մշակել ԵՄ մասին դասընթաց

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը և Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում բարեփոխումների ծրագրի ղեկավար Էհտել Հալլիստեն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ-Հայաստան համագործակցության և փոխհարաբերությունների մասին ՀՀ աշակերտների և ուսանողների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ:

Ներկայացնելով հուշագրի նպատակը՝ նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը նշել է, որ նախատեսվում է ՀՀ ավագ դպրոցների աշակերտների և ուսանողների համար մշակել լրացուցիչ դասընթաց՝ ԵՄ աշխարհագրության, պատմության և արժեքային համակարգի և ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների մասին, իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, որոնք կարող են նպաստել աշակերտների և ուսանողների մոտ բանավիճելու, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ իրազեկվածության բարձրացմանը միտված ծրագիրը կնպաստի նաև ուսանողական շարժունության աճին, Բոլոնիայի խմբի կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում շարժունության հիմնական խոչընդոտներից մեկը համարվել է տեղեկացվածության պակասը:

Ծրագրում ներառված են 12 ավագ դպրոցներ՝ մայրաքաղաք Երևանից և ՀՀ մարզերից, ինչպես նաև չորս բարձրագույն ուսումնական հաստատություններ: Ծրագիրը կիրականացվի 2-փուլով՝ 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի սեպտեմբերը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---