Հակամարտող կողմերը Թուրքիայում պետք է փոխզիջման գան

Հակամարտող կողմերը Թուրքիայում պետք է փոխզիջման գան

PanARMENIAN.Net - Թուրքական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջև քաղաքացիական համաձայնության մոդել է, գտնում է Վեհաժողովում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հազարավոր ցուցարարներ են կրկին դուրս եկել Ստամբուլի փողոցներ: Արդեն երեք շաբաթ է չեն դադարում հակակառավարական ցույցերը: Լեոնիդ Սլուցկին գտնում է, որ օրինակ վերցնելով իրենց իսկ պատվիրակությունից ԵԽԽՎ-ում, պետք է հաշտվեն նրանք, ով գտնվում է Թուրքիայում: «Ես կարծում եմ, որ սթափ դատող քաղաքական գործիչները, որոնք կան Թուրքիայի բոլոր քաղաքական կուսակցություններում, այսօրվա փուլում պետք է նույնպես փոխզիջման գան»,-ասել է նա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---