Հայ մասնագետների համար սեյսմիկ և միջուկային ռիսկերի հետ կապված սեմինարներ կկազմակերվեն26 հունիսի 2013 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերսը: Այցելության հիմնական նպատակն էր քննարկել համագործակցության 2014 թ. հիմնական ուղղությունները։ «Բազմիցս եղել եմ Հայաստանում և կարծում եմ, որ ավելի հաճախ պիտի հանդիպենք, որպեսզի ԱԻ և Ֆրանսիայի ՆԳ նախարարությունների փոխգործակցությունն ավելի սերտանա: Մենք նախատեսել ենք այս տարվա նոյեմբերին ԱԻ նախարար Ա. Երիցյանին հրավիրել Ֆրանսիա` ներկա գտնվելու քաղաքացիական պաշտպանության և ներքին անվտանգության նորագույն տեխնոլոգիաների թեմայով սալոնին, որը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ։ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մ. Գևորգյանի և ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում անվտանգության հարցերով կցորդ Ս. Ռոպերսը նշեց, որ կանի ամեն հնարավորը երկկողմանի համագործակցությունն ավելի ընդլայնելու համար։ Մասնավորապես` հաջորդ տարի, «Թայեքսի» գրասենյակի օժանդակությամբ, կկազմակերպվեն բազմաթիվ սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ արտակարգ իրավիճակների (հիմնականում` սեյսմիկ և միջուկային ռիսկերի հետ կապված) տարբեր մասնագետների համար։ Իսկ մինչ այդ` ԱԻ նախարարությունը պետք է պատրաստի մանրամասն ծրագրի նախագիծ, որը կներկայացվի Ֆրանսիայի ՆԳ նախարարին` վերջնական հաստատման համար։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |