Հնարավոր է՝ «Կասկադի» օրինակով Երևանի մի քանի այլ փողոցներ էլ փակվեն երթևեկության համար

Հնարավոր է՝ «Կասկադի» օրինակով Երևանի մի քանի այլ փողոցներ էլ փակվեն երթևեկության համար

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հայտնել էինք, մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, Երևանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել որոշ փողոցների երթևեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:

Քաղաքապետի որոշմամբ «Կասկադ» համալիրին հարակից Թամանյան փողոցի՝ մինչև Իսահակյան փողոց ընկած հատվածում առավոտյան ժամը 11:00-ից մինչև երեկոյան ժամը 24:00-ն ավտոտրանսպրոտային միջոցների երթևեկն ու կայանումը ժամանակավորապես դադարեցված է: Տարածքն ամբողջությամբ կահավորված է ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը տեղեկացրել է, որ վարչության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մշտական հսկողություն են իրականացնում, և վարորդներին տեղեկացվում է գործող նոր կարգի մասին, սակայն հետագայում օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկման փուլում են Հյուսիսային պողոտայի՝ Տերյան-Հին երևանցի, Մոսկովյան պուրակին հարակից Գ. Քոչարի փողոցների, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում նման հնարավոր վայրերի երթևեկության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ առաջարկությունները:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---