Ղարաբաղյան կողմին փորձում են ահաբեկել նավթային գործոնով13 փետրվարի 2006 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում օրերս տեղի ունեցավ «Նավթային գործոնի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում» խորագրով կլոր սեղանը ԼՂՀ քաղաքական կուսակցությունների եւ հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ Արթուր Թովմասյանի խոսքերով, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը դարձել է ինքնատիպ «խաղաղության մի նավթամուղ», եւ մոտակա 10-15 տարիներին ռազմական գործողությունների վերսկսումը տարածաշրջանում բացառվում է տնտեսական շահ ստանալու պատճառով կայունության ապահովման անհրաժեշտությամբ: Ըստ ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Արա Հարությունյանի, նավթատարի գործարկումից ակնկալվող տնտեսական աճը հազիվ թե էական դեր կատարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: «Հավաստիացումներն այն մասին, թե Ադրբեջանը կհարստանա նավթամուղի հաշվին եւ հարցը ուժով կլուծի, անհիմն են»,-ասել է պատգամավորը` նշելով, որ նավթամուղից ակնկալվող շահույթը կկազմի տարեկան ընդամենը 125-150 դոլար Ադրբեջանի բնակչության մեկ շնչի հաշվով: Իր հերթին, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Գագիկ Պետրոսյանը նշել է, որ նավթային գործոնը չի կարող վճռական լինել ղարաբաղյան խնդրի լուծման գործում: «Ղարաբաղյան կողմին ուղղակի փորձում են ահաբեկել նավթային գործոնով: Նավթը Բաքվի համար ունի մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական նշանակություն»,-ասել է Գ.Պետրոսյանը: «ՀՅԴ-Շարժում-88» խորհրդարանական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի խոսքերով, Ղարաբաղը պետք է այնպես զարգացնի իր տնտեսությունը, որ նավթային գործոնը սպառնալիք չլինի: «Կովկասյան պետությունների ինտեգրման առումով նավթն ունի բացասական նշանակություն»,-նշել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |