Հունիսի 28-30-ը կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը26 հունիսի 2013 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-30-ը «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ընթացքում տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների կքննարկեն ոլորտի զարգացման հիմնահարցեր, մասնավորապես, տեխնոլոգիական ընկերությունների համար պետական տենդերների մասնակցության ժամանակ առաջացող խնդիրները, Հայաստանի ՏՀՏ մրցունակության ապահովման համար անհրաժեշտ հարկային և այլ օրենսդրական փոփոխությունները: Կքննարկվի նաև սփյուռքի տեխնոլոգիական-մասնագիտական ներուժի հայտնաբերում և ներգրավում՝ խորհրդատվական, ներդրումային և կրթական աջակցություն ստանալու և տեխնոլոգիական լուծումներն արտերկրում վաճառելու համար ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների հայեցակարգի դրույթների կատարումն ապահովող առաջնային գործողությունների ծրագիրը: Ֆորումը տեղի կունենա Դիլիջանի «Բեստ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Ֆորումի մասնակցության հայտ են ներկայացրել ղեկավարներ և ներկայացուցիչներ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից, Գյումրիի ՏՏ Կենտրոնից, Յունիքոմփ, Օրանժ Արմենիա, Սորսիո, Մայքրոսոֆթ Ար Էյ, Դ-Լինկ, Ինստիգեյթ, Սի Էյչ Էս Վերիսել Սերվիս և ՏՀՏ հայաստանյան այլ կազմակերպություններից: Ֆորումին կմասնակցեն նաև հետաքրքրված այլ ոլորտների ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |