ՀՀ դեսպանը պարգեւատրվել է Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն շքանշանով

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանի հրամանագրով ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ պարգեւատրվել է երկրի բարձրագույն «Անկախության» շքանշանով` հայ-էմիրաթյան հարաբերութունների զարգացման գործում ունեցած ավանդի համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը :ԱՄԷ ԱԳՆ-ում շքանշանը դեսպան Ա. Փոլադյանին հանձնեց ԱԳ փոխնախարար Աբդալլա բեն Ռաշեդ ալ-Նոայիմին: Փետրվարի 11-ին Աբու Դաբրի «Սպայի տանը» ի պատիվ դեսպան Փոլադյանի ԱՄԷ ԱԳՆ-ն կազմակերպեց պաշտոնական ընդունելություն, որին ներկա էին ԱՄԷ նախագահի դիվանի, ԱԳՆ պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ, հայ գաղութի ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
---