Սերժ Սարգսյանը՝ լեհահայ համայնքին․ Հայաստան եկեք ու առաջընթացի ականատեսը կլինեք26 հունիսի 2013 - 20:45 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հանրապետության նախագահը, ելույթ ունենալով, նշել է․«Պատմության անիվը շարունակում է իր ընթացքը, և ես ուրախ եմ, որ հայ-լեհական պատմական հարաբերություններին` խարսխված բարիդրացիության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա, նոր շունչ ու միջպետական բնույթ հաղորդվեց Հայաստանի անկախության վերահաստատումից հետո: Զարգացավ Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսությունը, ընդլայնվեց երկկողմ համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթությունում: Հավատացած եմ` մեր բարեկամությունը հարատև է, քանզի այն հիմնված է համանման արժեքներին ու սկզբունքներին մեր ժողովուրդների հավատարմության վրա. ասածիս վկայությունն է 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման որոշումը: Հայ ժողովուրդը խորը երախտիքի զգացումով է լցված Լեհաստանի ժողովրդի հանդեպ, որն օրինակելի վարքագիծ ցուցաբերեց այս խնդրում: Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Առջևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, և յուրաքանչյուր կառույց ու հատկապես աշխարհասփյուռ հայ համայնքներն ու եկեղեցին ասելիք և անելիք ունեն: Սակայն մեր նահատակների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր հայրենիքը հզորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդը, հնարավորություններն ու կապերը ճիշտ օգտագործելով: Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է տիրապետի հայերեն լեզվին, քանզի, եթե մարդը չի տիրապետում իր մայրենի լեզվին, նա ոչ միայն վտանգում է իր ինքնությունը, այլև թուլանում որպես անհատ: Կուզենայի, որ յուրաքանչյուրդ լինեիք գրագետ և մրցունակ: Դրանով իսկ դուք կունենաք լուրջ ներդրում Հայոց պետությունը զորացնելու, այն առաջ տանելու գործում: Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին պետք է սատարի ձեզնից յուրաքանչյուրին` աշխարհի ցանկացած երկրում ապրելու` որպես հպարտ հայ: Օրինակ` նշեմ «Լույս» հիմնադրամի գործունեությունը, որը կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` սովորելու աշխարհի լավագույն բուհերում, ապահովում Հայաստանի և հայության համաքայլ ընթացքն առաջատար երկրների և ժողովուրդների կողքին: Այսօր, ավելի քան երբևէ, հրամայական է աշխարհում հայկական ծագմամբ մշակութային արժեքների պահպանման, ներկայացման և տարածման հարցը: Փառք ու պատիվ այն ընտանիքներին, որոնց հաջողվում է խուսափել ուծացման վտանգից և հայ մեծացնել իրենց զավակներին: Հայ ինքնությունը կպահպանվի, քանի կա մեր մայրենին, մեր հավատքը, մեր մշակույթը: Հայաստանն առանց Սփյուռքի և Սփյուռքն առանց Հայաստանի հնարավոր չէ պատկերացնել: Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում կարևորում եմ ՀՀ սփյուռքի նախարարության դերակատարությունը, որը նախաձեռնում է կրթական, մշակութային և այլ ծրագրեր, որոնք ոչ միայն պատանիներին ու երիտասարդներին, այլև համեմատաբար ավագ սերնդին մայր հողը սեփական ոտքերի տակ զգալու հնարավորություն են ընձեռում, ապահովում նրանց մասնակցությունը Հայաստանի զարգացման գործին: Սա նշանակում է, որ պետությունը նախանձախնդիր է Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում: Ուզում եմ բոլորիդ հորդորել՝ հաճախ գալ Հայաստան, ականատեսը լինել առկա առաջընթացի, ծանոթանալ դեռևս լուծում չստացած խնդիրներին և կիսվել սեփական մոտեցումներով: Պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրին, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում Հայաստանում, ով` ի բարօրություն մեր Հայրենիքի որևէ գործ է կատարում արտերկրում: Վստահեցնում եմ` նաև Հայաստան ձեր այցելություններով են դրական փոփոխություններ ու զարգացումներ տեղի ունենում: Այսօր մեր երկրում բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվել նոր գործ հիմնելու և եկամուտ ստանալու համար: Օր օրի վստահության այս շրջանակը լայնանում է»։ Երեկոյան, ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան, նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |