Հայաստանի եւ Բուլղարիայի խորհրդարանները կարող են աջակցել միջպետական հարաբերությունների ամրապնդմանը14 փետրվարի 2006 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ռ. Քոչարյանը բարձր է գնահատել հայ-բուլղարական համագործակցության ներկայիս մակարդակը, եւ նշել, որ ավանդական կապերը, հոգեւոր-մշակութային ընդհանրություններն ավելի են մերձեցնում երկու երկրներին ու ժողովուրդներին: Գեորգի Պիրինսկու խոսքով, միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում իրենց լուրջ ներդրումը կարող են ունենալ երկու երկրների խորհրդարանները: Ընդգծելով եվրոպական կառույցներին ինտեգրվելու ընդհանուր ձգտումը` որպես երկու պետությունների արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը, կողմերը հատուկ կարեւորել են փոխգործակցությունը եվրաինտեգրման շրջանակում: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը ներկայումս լուրջ աշխատանք է տանում Եվրամիության նոր հարեւանություն քաղաքականության շրջանակում Գործողությունների անհատական ծրագրի մշակման ուղղությամբ:Փոխադարձաբար կարեւորվել է նաեւ Հայաստանը եւ Բուլղարիան կապող տրանսպորտային ենթակառուցվածքների դերը, համատեղ լաստանավային փոխադրումների իրականացումը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Սպերցյանով հետաքրքրված է իտալական Ա սերիայի 4 ակումբ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026–ի ամառը Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |