Իրանը ղարաբաղյան հարցով բանակցությունների առաջխաղացման հույսեր ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները հաջող զարգացում են ստանում բոլոր բնագավառներում, առավել եւս էներգետիկ եւ տրանսպորտային: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Մանուչեհր Մոթթաքին: Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքերով, երկու հարեւան երկրների առջեւ նոր համագործակցության հորիզոններ են բացվում: «Ես ուրախ եմ, որ իմ առաջին այցը կատարել եմ բարեկամական երկիր: Մեր երկրները հնագույն համատեղ պատմություն ունեն, եւ ես բազմաթիվ հայ ընկերներ եմ ունեցել դպրոցում եւ համալսարանում սովորելիս: Իմ խորին համոզմամբ, մեր երկրները տարբեր բնագավառներում համագործակցելու մեծ ներուժ ունեն: Մեր օրինակը պետք է դրական ազդեցություն ունենա տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա»,- հայտարարել է Մոթթաքին: Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված իրանի դիրքորոշմանը վերաբերող հարցին` Մանուչեհր Մոթթաքին հույս հայտնեց ղարաբաղյան հարցով բանակցությունների առաջխաղացման վերաբերյալ: «ԻԻՀ-ը միշտ պատրաստ է օգնել եւ աջակցել այդ հարցի կարգավորմանը»,- ասել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---