Սաֆրաստյանը` Թուրքիայում ընդվզումների մասին. Կառավարությունը հնարավոր է ագրեսիվ արտաքին պահվածք որդեգրի27 հունիսի 2013 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն ունեցան նաև արտաքին քաղաքական իրավիճակի վրա: Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների նոր փուլը ձգձգվում են, իսկ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խիստ քննադատության են ենթարկել ոստիկանության դաժանությունը Ստամբուլի կենտրոնում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ և Թուրքիային հիշեցրել մարդու հիմնարար իրավունքների մասին: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս համատեքստում պետք է հիմա ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Սիրիայում ակտիվացել և ուժեղացել է քրդական գործոնը, կան տեղեկություններ, որ նրանք ուղղակի մասնակցում են ռազմական գործողություններին` որպես կառավարական ուժերի կողմնակիցներ: «Սա իհարկե կազդի նաև Թուրքիայի վրա»,- ասաց նա: Ռուբեն Սաֆրաստանն առանձնացրեց մեկ այլ կարևոր հանգամանք, որի վրա քիչ ուշադրություն դարձվեց: «Մինչև այս իրադարձությունները, թուրքական մամուլում քարտեզներ տպագրվեցին, որոնք այսպես ասած նոր Թուրքիայի քարտեզներն էին: Դրանցում Սիրիայի հյուսիսային մասը մտնում էր Թուրքիայի կազմի մեջ: Այսինքն, Թուրքիայում այդ հարցերը քննարկվում են»,- ասաց նա: Թուրքագետը մտավախություն հայտնեց, որ Էրդողանի կառավարությունը, փորձելով շեղել հասարակության ուշադրությունը, կարող է որդեգրել ավելի ագրեսիվ արտաքին քաղաքական պահվածք: Ռուբեն Սաֆարստյանը նշեց, որ դեռ վաղ է ներքին խնդիրների հետ կապված որևէ եզրակացություն անել. «Կարող ենք սպասել, որ տեղի կունենա քաղաքական նոր ուժի ձևավորում»: Ըստ նրա` բողոքի ակցիաները կարելի է բնութագրել ոչ թե որպես ինչ-որ սոցիալական շերտերի շարժում, այլ զանգվածային ընդվզում կառավարության դեմ, որին մասնակցեցին բնակչության ամենատարբեր խավերը, հիմնականում երիտասարդությունը: Նա նշեց, որ այստեղ շատ կարևոր եղավ նաև ինտերնետի դերը, «Թվիթերը» Էրդողանի կողմից անգամ հռչակվեց Թուրքիայի թշնամի: Ավելացնենք, որ Թուրքիայում բազմահազարանոց ցույցեր են ընթանում վարչապետ Էրդողանի ու նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների` մայիսի 31-ից ի վեր մոտ 2,5 մլն մարդ է մասնակցել բողոքի ակցիաներին Թուրքիայի տարածքում: Մոտ 4900 ցուցարար ձերբակալվել է և 4000 վիրավորվել, այդ թվում 600 ոստիկաններ: Անկարգությունների արդյունքում վնասվել է 58 հանրային շինություն և 337 մասնավոր ձեռնարկություն, 240 ոստիկանական ավտոմեքենա, 124 ուղևորատար մեքենա, 90 ավտոբուս և շատպ օգնության 45 մեքենա: Ջարդվել է 68 քաղաքային տեսախցիկ: Ընդհանուր վնասը կազմել է 140 մլն թուրքական լիր: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |