Տիգրան Սարգսյանը սխալ է համարում իր անունը «Նաիրիտի» հետ կապելը27 հունիսի 2013 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ԶԼՄ-ները մեծ ռեսուրսներ են ծախսում, շահարկելով «Նաիրիտի» հարցը և կապելով այն վարչապետի անվան հետ: «Գործարանի հետ կապված բոլոր որոշումներն ընդունվել են կառավարության որոշումներով, ուստի ճիշտ չէ դրանք կապել վարչապետի անվան հետ»,- կառավարության հունիսի 27-ի նիստում հայտարարել է Տիգրան Սարգսյանը: Ինչպես հայտնեց վարչապետը, առաջին պայմանագիրը ստորագրվել է 2006 թ. Rhinoville Property Limited ընկերության հետ: Վարչապետը խոստացել է, որ ինչպես այս, այնպես էլ «Նաիրիտի» հետ կապված մյուս բոլոր պայմանագրերը կներկայացվեն ԶԼՄ-ներին: 2006 թ. Rhinoville Property Limited ընկերությունը գնել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի 90 տոկոս բաժնեմասը` 40 մլն դոլար ընդհանուր արժեքով: 10 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությունը: Գործարանը արտադրանք չի տալիս 2010թ. ապրիլից: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը բազմիցս է հայտարարել, որ գործարանի արդիականացման համար կպահանջվի մոտ 400-500 մլն ներդրում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |