Վարչապետ. Ողջ տեղեկատվությունը աղմկահարույց «օֆշորային սկանդալի» մասին հասանելի կլինի ԶԼՄ-ներին27 հունիսի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Ողջ տեղեկատվությունը աղմկահարույց «օֆշորային սկանդալի» մասին հասանելի կլինի ԶԼՄ-ներին, հունիսի 27-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Օֆշորների թեման դարձել է քաղաքական շահարկումների առարկա, ինչ հեքիաթներ ասես չեն պատմում՝ փորձելով վարկաբեկել»,-ասել է նա Ըստ «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» Hetq.am կայքում մայիսի 29-ի հրապարակման, «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ադամանդի բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը: Հրապարակման մեջ ասվում էր, որ հայկական առևտրային բանկերից մեկը վարչապետի միջնորդությամբ ընկերության հաշվին է փոխանցել 10 մլն դոլար: Այդ հրապարակման առնչությամբ վարչապետը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով հետաքննել այդ հրապարակման մեջ ներկայացված մեղադրանքները: Սարգսյանը հայտարարեց, որ ոչ մի առնչություն չունի այդ օֆշորային ընկերության հետ և ոչ ոքի չի հանձնարարել իր անունից օֆշորային ձեռնարկություն գրանցել Կիպրոսում, կամ այլուր: Ավելին, վարչապետը հայտարարեց, որ նպատակահարմար չի գտնում ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը, որը կքննի ու կստուգի սկանդալային լուրերը իբր Կիպրոսում իր կողմից օֆշորային ընկերություն ստեղծելու մասին, ինչ առաջարկում էին ընդդիմադիր պատգամավորները: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |