Կաճաճկուտ գյուղը գերարագ ինտերնետ կունենա Orange-ի շնորհիվ27 հունիսի 2013 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր Orange-ը հայտարարեց Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում իր ծառայությունների մեկնարկի մասին, որտեղ բջջային կապի ու ինտերնետի ծառայությունները մինչ օրս անհասանելի էին: Orange-ի հետ Կաճաճկուտը, որն ունի մոտ 200 բնակիչ, կունենա ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաև գերարագ ինտերնետ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը : «Այս կայանը գործարկվել է հենց այսօր, և ես երջանիկ եմ լինել այստեղ՝ այդ փաստն ազդարարելու համար: Այս կայանը պիտի ապահովի արագ կապն ինչպես գյուղի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Ընդամենը երկու շաբաթ առաջ մենք Սյունիքի մարզում էինք, որտեղ հայտարարեցինք ծառայությունների մեկնարկը երկու փոքր գյուղերում, ինչպես նաև հանրային փորձարկում արեցինք Էջմիածին քաղաքում՝ փորձելով մինչև 42 Մբ/վ արագությամբ ցանցի աշխատանքը: Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը քաղաքներում, այլ նաև ստեղծում է այս հնարավորություններն այնպիսի գյուղերում, ինչպիսին Կաճաճկուտն է», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Հիշեցնենք, որ իր ծառայությունների մեկնարկից հետո 4 տարուց էլ պակաս ժամկետում Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Orange-ը կառուցել է մինչև 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց: Orange-ի քաղաքականությունն է, մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին, շարունակել ընդլայնել իր ծառայությունների մատուցումը գյուղական համայքներում՝ ներառյալ այնպիսի բնակավայրեր, որոնք չեն գտնվում ոչ մի օպերատորի ծածկույթում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |