«ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենը շեշտը դնում է Հայաստանում առավել ագրեսիվ քաղաքականության վրա27 հունիսի 2013 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) մտադիր է առավել ակտիվ և ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի շուկայում: Այդ մասին հունիսի 27-ին Երևանում իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության նոր գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Անդրեյ Պյատախինը պաշտոնապես ստանձնեց պաշտոնը 2013թ. հունիսի 19-ին: «Մենք ցանկանում ենք մեր հաճախորդներին նոր և պահանջված պրոդուկտ տրամադրել»,-հայտարարել է նա: Ըստ նորանշանակ գլխավոր տնօրենի, իր գլխավորած ընկերության ռազմավարությունը կիրականացվի «Վիմպելկոմ» ընկերությունների ամբողջ խմբի ծրագրի շրջանակներում. «մտածել գլոբալ, գործել լոկալ և ուղղորդել մարդկանց»: Պյատախինը նշել է, որ «ԱրմենՏելն» այսօր հսկայական ներուժ ունի, «որը մենք զարգացնելու ենք»: Նոր տնօրենը հավելել է, որ Հայաստանի բարձր մրցունակությամբ աչքի ընկնող շուկայում գործողությունների զարգացման շեշտը կդրվի հաճախորդի վրա, բջջային ու ֆիքսված կապի ու ինտերնետի նրա պահանջների բավարարմանը»: Պյատախինը ուշադրությունը հրավիրել է բջջային ինտերնետի զարգացման անհրաժեշտության վրա, որն այսօր ամբողջ աշխարհում թափ է առնում: «Օգտատերերի 89 տոկոսը օգտվում են բջջային ինտերնետի ծառայություններից, ուստի մենք մտադիր ենք ընդլայնել այդ բազան»,-ասել է նա: Ինչ վերաբերում ֆիքսված ինտերնետին, ապա ընկերությունը մտադիր չէ հրաժարվել նրա զարգացումից, հակառակը, ներդրումներ կանի նաև այդ ուղղությամբ: Պյատախինը վստահ է, որ «ԱրմենՏելի» թիմի հետ համատեղ, բիզնես վարելու ժամանակակից մոդելների կիրառմամբ, նրանց կհաջողվի առաջատար դիրքեր գրավել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |