ԱԱԽ քարտուղար. Ռազմաօդային պաշտպանության համակարգն արդիականացվելու և վերազինվելու է27 հունիսի 2013 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ շրջանակներում ընդունվել է միացյալ, հավաքական ավիացիոն ուժեր ստեղծելու մասին որոշում: Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտնեց, որ փաստաթղթերն արդեն ստորագրված են ու գործում է աշխատանքային ժամանակացույց, որի ընթացքում այդ ուժերը պետք է փձևավորվեն: «Դա վերաբերում է ՀԱՊԿ-ի թե Կովկասյան տարածաջրջանին, թե մյուս տարածաշրջաններին, որովհետև ավիացիոն բաղադրիչը չափազանց կարևոր է: Բացի այդ այսօր քննարկվում են նաև Գյումրու ավիացիոն բազայի հետագա արդիականացման խնդիրները` Ռուսաստանի «Вертолеты России» ընկերության հետ համատեղ»,- տեղեկացրեց նա: ՀՀ ԱԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանում օդուժն ընդլայնվելու է: «Ընդլայնվելու է ոչ միայն օդուժն, այլև ընդհանրապես ռազմաօդային պաշտպանության համակարգն արդիականացվելու ու վերազինվելու է: Վերազինվելու է 102-րդ ռուսական ռազմաբազան, ռուսական սահմանապահ ստորաբաժանումները և 2014թ.-ը վերազինման առումով շատ կարևոր տարի է լինելու»,- շեշտեց Բաղդասարյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ նշեց, որ հավաքական ավիացիոն ուժերը կազմավորվելու են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից տրամադրված ստորաբաժանումներով: «Դրանք առաջին հերթին կոչված են լինելու զինված ուժերի կոնտինգենտի տեղափոխմանը, եթե այս կամ այն տարածաշրջանում գործողություն իրականացնելու կարիք լինի: Երկրորդ` ապահովելու օդային պաշտպանությունը բոլոր այն գործողությունների ժամանակ, որոնք իրականացնելու են ՀԱՊԿ հավաքական ուժերը: Այս պատճառով հավաքական ավիացիոն ուժերը կնպաստեն ազգային Զինված ուժերի գործունեությանը` երկրների ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության սկզբունքների խախտման դեպքում»,- եզրափակեց Նիկոլայ Բորդյուժան: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |