Արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով27 հունիսի 2013 - 15:14 AMT PanARMENIAN.Net - «SMS Հայաստան» ծառայության միջոցով ՎիվաՍել-ՄՏՍ-ի` արտասահմանում գտնվող բաժանորդները կարող են SMS հաղորդագրություններ ուղարկել Հայաստան ընդամենը 20 դրամով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան մեկնելը և, ցանկացած վայրում, կարելի է շփվել Հայաստանում գտնվող մտերիմների հետ առանց մտահոգվելու SMS-ների արժեքի մասին: «SMS Հայաստան» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել *103*հեռախոսահամար#: Վայրկյաններ անց բաժանորդը կստանա պատասխան SMS և հնարավորություն կունենա մուտքագրելու հաղորդագրության տեքստը: Ի դեպ, հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձևաչափով: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mt.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա |