«ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենը մտադիր է որքան հնարավոր է շուտ IP-հեռուստատեսություն ներմուծել![]() 27 հունիսի 2013 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) առջև խնդիր է դրված՝ ամենասեղմ ժամկետում IP-հեռուստատեսություն գործարկել: Այդ մասին հունիսի 27-ին Երևանում իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «Իմ առջև խնդիր է դրված. որքան հնարավոր է շուտ գործարկել այդ ծառայությունը, քանի որ մեր հաճախորդները նման ծառայության կարիք ունեն»,-ասել է նա: Անդրեյ Պյատախինը պարզաբանել է, որ հարկավոր է համաձայնեցնել կանոնակարգող մարմինների հետ, կա նաև տեխնոլոգիական ասպեկտ, «որպեսզի հաճախորդները որակյալ ծառայություն ստանան»: Ավելի վաղ, ընկերության ղեկավարությունը հայտարարել էր, որ ընկերությունը անց է ակցնում IP-հեռուստատեսության ծառայությունների թեստավորում: Այդպես, մասնավորապես, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ասել է, որ ներդրումների ծավալը նախագծում կազմում է մոտ 1 մլն դոլար, իսկ ծառայությունը կգործարկվի հենց որ նրա որակը համապատասխանի ընկերության ներկայացրած բարձր պահանջին: IPTV գործարկմանը խոչընդոտում են հին բաժանորդային գծերը, որի պատճառով կարող է հեռարձակման որակը վատանալ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |