Գերմանիան ևս 30.000 եվրո գումար է հատկացրել սիրիահայ փախստականների կարիքների համար27 հունիսի 2013 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Սիրիահայ փախստականներին Գերմանիայի դեսպանության և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության միջև 20.000 եվրո գումարի չափով առաջին համատեղ և շատ արդյունավետ աջակցային նախագծից հետո Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը շարունակում է օժանդակել «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը` ևս 30.000 եվրո գումար հատկացնելով սիրիացի փախստականներին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրերին: Պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ- ի (UNHCR) հետ, օգնում է սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ: Բացի այդ` «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցները դյուրացնում են սիրիացի փախստականների` առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները և ապահովում նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ: Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները շատ սիրիացիների ստիպեցին ժամանակավորապես լքել իրենց հայրենիքը: Մի քանի հազար փախստականներ ապաստան գտան Հայաստանում: Նրանց վիճակը շարունակում է մնալ դժվարին, ոմանք զուրկ են անգամ տարրական կենսական պայմաններից: Շարունակական աջակցության և համերաշխության խիստ կարիք կա, ասվում է Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հաղորդագրության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |