Նոր կեղծարարություն` Վրաստանում հայկական հուշարձանների շուրջ27 հունիսի 2013 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հերթական անգամ Վրաստանում ոտնձգություն է կատարվում հայկական հուշարձանների նկատմամբ: Ահազանգում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: «Վրաստանում լույս է տեսել «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները» գիրքը, որի բովանդակությունն ամբողջությամբ կեղծարարություն է: Եվ առաջին հերթին այն առումով, որ գրքում անդրադարձ կա ոչ թե Վրաստանի բոլոր մոնոֆիզիտ հուշարձաններին, այլ ընդամենը 4 շրջանների`Բոլնիսի, Դմանիսի, Թեթրի-Ծղարոյի, Մարնուելի տարածքում պահպանված հուշարձաններին, որ նույնն են, ինչ պատմական Հայաստանի Գուգարք նահանգի 4 գավառների հուշարձանները: Գրքում նաև Լոռիի սահմանամերձ հուշարձաններն են նշվում: Իսկ սա արդեն էթիկայի տարրական կանոնների խախտում է», - ասաց հուշարձանագետը: Նա նշեց, որ գրքում նշված որոշ տարածքներ հենց վրացական աղբյուրները դարեր շարունակ ներկայացրել են որպես Սոմխիթ` նշանակում է Հայաստան, իսկ հիմա դրանք ներկայացվում են որպես Ներքին Քարթլի, որ նշանակում է Վրաստան: Ստացվում է` արհամարհել են իրենց իսկ աղբյուրները` շրջանառելով պատմական ոչ մի հենք չունեցող տեղեկություն: Կարապետյանի խոսքով, տարօրինակ է հատկապես այն, որ նման գրքի խմբագիրները` Զազա Ալեխիձեն և Դմիտրի Թումանիշվիլին հեղինակավոր հայագետներ են և բացառվում է, որ տեղյակ չլինեն փաստերի կեղծ լինելու մասին: Հուշարձանագետը ընդգծեց մեկ այլ փաստ ևս. վրացի գիտնականները նորացնում են հայկական եկեղեցիները` տարիներ շարունակ բոլոր գիտնականների, այդ թվում այլազգի, 7-րդ դարին թվագրված կառույցները վրացիները թվագրում են 15-17-րդ դարին: «Եվ այս ամենի դեմ պետական մշակված քաղաքականություն է պետք վարել, որը չենք անում, մինչդեռ վրացիները` հակառակը: Մեր արտգործնախարարներից մեկը գնում էր Վրաստան, նրան մեր հրատարակություններից մեկը, որ վրացական կեղծարարությունն էր բացահայտում, տվեցինք և խնդրեցինք, որ վրացի գործընկերոջը և այլ շրջանակների փոխանցի: Պարզվեց` նրանք վաղուց ունեն այդ գրականությունը: Իսկ մեզ մոտ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է կատարվում», - ասաց Կարապետյանն ու ավելացրեց, որ վրացական այս վերջին կեղծարարության դեմ գրախոսություն-քննադատություն ենք հրապարակել մեր հիմնադրամի կողմից հրատարակվող «Վարձք» հանդեսի 8-րդ համարում: Սա զենք է` կարևոր և ուժեղ, բայց գրեթե վստահ ենք, որ չի օգտագործվի Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |