Հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթվա շրջանակներում Օմար Շարիֆը դարձավ Մարսելի պատվավոր քաղաքացի![]() 27 հունիսի 2013 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Մարսելում, որն այս տարի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է, հայ-ֆրանսիական գերազանցության շաբաթվա շրջանակներում մեծարեցին Շառլ Ազնավուրին և Օմար Շարիֆին: Ինչպես ասրդեն ասվել է, հունիսի 21-ին Ազնավուրն արժանացավ Մարսելի պատվավոր քաղաքացու կոչման: Մեդալը մեծ երգչին հանձնեց քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը: «Ազնավորը, որի 89 տարին բոլորեց, ամենեևին էլ դեռ չի ասել իր վերջին խոսքը: Համերգի սկզբում նա երգեց La Bohème՝ հարգելով վերջերս կյանքից հեռացած ընկերոջ շանսոնյե Ժիլբեր Բեկոյի հիշատակը: 2011-ին նա գրեց «Քանի դեռ բաբախում է սիրտս» ինքնակենսագրությունը, գրքի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: Մարսելի մեկ այլ պատվավոր քաղաքացի դարձավ սիրիական ծագումով հայտնի եգիպտացի դերասան Օմար Շարիֆը, որը խաղացել է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում»,-գրում է purepeople.com-ը: Պարբերականը հիշեցնում է, որ դերասանին համաշխարհային ճանաչում բերեցին «Ծիծաղելի աղջիկը», «Լուորենս Արաբացին», «Դոկտոր Ժիվագո», «Մսյե Իբրահիմն ու Ղուրանի ծաղիկները» ֆիլմերում: Նա նաև կատարել է առաքյալ Պետրոսի դերը «Սուրբ Պետրոսի կայսրությունը» ֆիլմում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |