Էներգետիկայի նախարարը Սանկտ Պետերբուրգում ներկայացրել է ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում![]() 27 հունիսի 2013 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում, հունիսի 27-ին տեղի ունեցավ «Միջուկային էներգիան 21-րդ դարում» խորագրով նախարարական կոնֆերանսը: Կոնֆերանսին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Նիստի բացմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ներկայացրեց ատոմային էներգետիկայի ապագան ու զարգացման հեռանկարները Հայաստանում: Նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |