Շարմազանովն` Աթենքում. Պետք է միավորենք մեր ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում![]() 27 հունիսի 2013 - 18:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր Աթենքում հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ: Ողջունելով ՀՀ ԱԺ փոխնախագահին` Ապոստոլոս Կակլամանիսը բարձր է գնահատել հայ և հույն ժողովուրդների` դարերի խորքից եկող ջերմ և բարեկամական հարաբերությունները: Նա նշել է, որ իր` Հունաստանի խորհրդարանի խոսնակ լինելու օրոք`1996-ին է երկրի խորհրդարանը միաձայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ 20-րդ դարասկզբին տեղի է ունեցել Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի, հույների, ասորիների և քրիստոնյա բնիկ այլ փոքրամասնությունների ցեղասպանություն` ընդգծելով, որ հայերը և հույները պետք է միավորեն իրենց ջանքերը թուրքական ժխտողականության դեմ պայքարում: ԱԺ փոխնախագահը Կակլամանիսին տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը կոչով դիմել է աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչելու մյուս քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Իր հերթին, Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն ընդգծել է, որ անրաժեշտ է անել ամեն ինչ` նոր ցեղասպանությունների իրագործումը բացառելու համար: Անդրադառնալով երկու երկրների միջև գոյություն ունեցող հարաբերություններին` կողմերը կարևորել են բարեկամական խմբերի առավել ակտիվ և արդյունավետ համագործակցության, միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցերի շրջանակներում առարկայական ու կոնկրետ ծրագրերի մշակման և դրանց հետևողական իրագործման անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել են նաև ԵՄ-ի հետ մերձեցման ուղին բռնած Հայաստանին Հունաստանի հնարավոր աջակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |