Է.Խուդյանի գործով գլխավոր վկան չի հարցաքննվի27 հունիսի 2013 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի շենքից բնակարան գնած և խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով գլխավոր վկային չի լսի: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը և մանրամասնում, որ խոսքը ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի մասին է, ով թերևս դատաքննական փուլում արդեն բացահայտված փաստերից հետո հայտնի չէ ինչ եղանակներով փաստորեն խուսափեց դատարանում հարցաքննվելուց: Հունիսի 7-ին դատարան էր ստացվել Ռուբեն Մանգասարյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` խիստ կասկածելի բովանդակությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ ըստ այդմ` դատարանում պետք է հրապարակվեն մինչդատական վարույթի ընթացքում Մանգասարյանի կողմից տրված ցուցմունքները, քանի որ հիմա նա, այսպես ասած, «ունակ չէ ճիշտ վերարտադրել իրականությունը»: Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը այսպիսի մի փորձագիտական եզրակացություն կանխատեսելի էր համարում, քանի որ դատարանում արդեն լիովին պարզ է դարձել, որ մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքների հիմնական մասը կեղծ է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբեն Մանգասարյանի նախաքննական կեղծ ցուցմունքներին` դատարանում արդեն ամբողջությամբ պարզվել է, որ նրա ցուցմունքները լիովին կեղծ են և վաղուց բացահայտվել է, որ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև` Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերի դիմաց: Խուդյանի փաստաբանի խոսքով` այս ամենից հետո ակնհայտ է, որ որ ամեն բան արվելու էր, որպեսզի Մանգասարյանը դատարանում ցուցմունք չտար: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |