Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի ղեկավարին27 հունիսի 2013 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ պարարվեստի կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Աղաջանյանի հետ: 1997թ.-ին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Հայ պարարվեստի կենտրոնը Լոս Անջելեսում գործող պարային բազմաթիվ դպրոցներից միակն է, որտեղ ուսուցանվում են բացառապես հայկական ժողովրդական պարեր: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ կարևորել է ազգային մշակույթի ու, մասնավորապես պարարվեստի հայկական դպրոցի ավանդույթների պահպանման ու զարգացման գործում Վարդան Աղաջանյանի ունեցած անձնական ներդրումը՝ շելով, որ նաև այդպիսով է հայկական գաղթօջախներում մեծապես ապահովվում հայապահպանումը: «Ձեր շնորհակալ գործունեությունն իսկապես արժանի է գնահատանքի, ինչը, համոզված եմ շատերն են արձանագրում: Եվ որպես Երևանի քաղաքապետ՝ վստահեցնում եմ Ձեզ, որ հայանպաստ բոլոր նախաձեռնությունների շրջանակում մշտապես կարող եք վստահորեն հույս դնել ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ անձամբ իմ աջակցության վրա»,- նշել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի համար՝ Վարդան Աղաջանյանը վստահեցրել է, որ նույն եռանդով ու նվիրումով շարունակելու է կատարել իր աշխատանքը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |