Հայաստանն ու Բուլղարիան ակտիվացնում են երկխոսությունը14 փետրվարի 2006 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «Հայ-բուլղարական հարաբերություններն արդյունավետ են զարգանում, եւ քաղաքական երկխոսությունն երկու երկրների միջեւ պատշաճ մակարդակի վրա է»,-այսօր Երեւանում Բուլղարիայի Ժողովրդական ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկու հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հաստատվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ: Ընդ որում հայ խոսնակն ավելացրել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցերը նպաստում են քաղաքական խնդիրների քննարկմանը: «Մենք որոշել ենք ակտիվացնել քաղաքական երկխոսությունը»,-նշել է Ա.Բաղդասարյանը: Նրա խոսքերով, ակտիվ համագործակցությունը երկու երկրների խորհրդարնների միջեւ կարող է նպաստել կառավարությունների առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարմանը: Ա.Բաղդասարյանը հայտարարեց նաեւ, որ Գեորգի Պիրինսկու հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման եւ միջխորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստման վերաբերյալ, ինչն իրավական հիմք կստեղծի երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Բացի այդ, ՀՀ ԱԺ խոսնակը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի հովանու ներքո տեղի կունենան տրանսպորտային հաղորդակցություններին առնչվող հարցերի քննարկումներ: «Մենք պայմանավորվեցինք, որ ընթացիկ տարում կփորձենք կազմակերպել նման քննարկում, որը թույլ կտա մշակել այլընտրանքային տրանսպորտային ուղիներ ստեղծելու լավ մեխանիզմներ»,-ասել է նա: Մասնավորապես, հավելել է Ա.Բաղդասարյանը, Կովկաս-Փոթի-Վարնա լաստանավային գծի գործարկումն ունի կարեւոր կիրառական նշանակություն, ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրների համար: «Արդեն ստորագրվել է եռակողմ համաձայնագիր Հայաստանի, Վրաստանի եւ Բուլղարիայի միջեւ համագործակցության մասին, եւ մենք կարեւորում ենք նոր տրանսպորտային հանգույցների ստեղծման հնարավորությունները քաղաքական մակարդակով»,-ասել է Ա.Բաղդասարյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |