Հուլիսին Օմբուդսմենը կներկայացնի փակ հաստատություններ կատարած 133 այցելությունների արդյունքները

Հուլիսին Օմբուդսմենը կներկայացնի փակ հաստատություններ կատարած 133 այցելությունների արդյունքները

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում տեղի ունեցավ «Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք - 2013» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի (ԸԻԿ) և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) համատեղ ջանքերով` ՄԱԿ-ի կողմից հռչակված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:

Համաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին խոշտանգումների կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանում խոշտանգումների կանխարգելման հնարավորությունների և քայլերի, ինչպես նաև խոշտանգման զոհերի բուժման և հոգեբանական վերականգման ոլորտում պետական և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ձևերի ներկայացումը, խոշտանգումները և վատ վերաբերմունքը փակ և կիսափակ հաստատություններում, ինչպես նաև «խոշտանգում» երևույթի մասին հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքների քննարկումը:

Ողջունելով մասնակիցներին` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը որ 2008 թ.-ից Պաշտպանը ճանաչվել է խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ: Վերջին ժամանակաշրջանում Պաշտպանի գործունեությունը խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ դարձել է առավել ակտիվ և հրապարակային: 2012թ. Պաշտպանը ներկայացրել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին այլընտրանքային զեկույց՝ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, որն ըստ էության, կառավարության զեկույցին զուգահեռ ներկայացնում էր Պաշտպանի գնահատականը Կոնվենցիայի դրույթների կիրառման վիճակի վերաբերյալ Հայաստանում: Գ. Պետրոսյանը նշեց նաև, որ հուլիսի առաջին տասնօրյակում Պաշտպանը կներկայացնի իր՝ 2013թ.-ի միջանկյալ զեկույցը, որը կամփոփի 2013թ. առաջին եռամսյակում հասարակական կազմակերպությունների հետ համատեղ փակ հաստատություններ իրականացված շուրջ 133 այցելությունների արդյունքները:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---