Սոցապի 4 աշխատակիցների կենսաթոշակները յուրացնելու համար մեղադրանք է առաջադրվել27 հունիսի 2013 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր-2»‰ վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների: Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» ‰տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ.Թադևոսյանը, համաձայնության գալով նույն բաժանմունքի թվով 3 վճարող-տեսուչների հետ, յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի կենսաթոշակի գումարներ: Մասնավորապես` Գ.Թադևոսյանի հանձնարարությամբ վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը և Վ.Գրիգորյանը պարզել են տևական ժամանակ կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները: Այնուհետև 2009 թ. մայիսից մինչև 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը և Վ.Գրիգորյանը, վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Գ.Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վ.Գրիգորյանին, Ս.Սարհատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Է.Ալեքսանյանին` 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |