ՊԲ հրամանատար. Ադրբեջանի ռազմատեխնիկական ոչ մի ձեռքբերում չի կարող խաթարել ԼՂՀ անվտանգությունը28 հունիսի 2013 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում Ռուսաստանից Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ իր մտահոգությունը երեկ ԼՂՀ ազգային ժողովի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը՝ հարցնելով, թե դա հնարավոր ագրեսիայի դեպքում չի՞ կարող էականորեն ազդել ԼՂՀ պաշտպանունակության վրա, գրում է karabakh-open.info-ն: Ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը սպառազինություններ միայն վերջին շրջանում չի ձեռք բերում, այլ զինադադարի հաստատումից ի վեր։ «Այս վերջին գնումները, որոնք լուսաբանվել են ԶԼՄ-ներով և հասարակության մոտ որոշակի ակտիվություն են առաջացրել, հակառակորդի նպատակաուղղված աշխատանքների արդյունք են՝ ուղղված Հայաստանում որոշակի լարվածության ստեղծմանը։ Անշուշտ, դա մեզ բոլորիս մտահոգում է, բայց մենք համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում՝ կանխելու ինչպես սպառազինության ձեռքբերումը, այնպես էլ բալանսը պահպանելու ուղղությամբ»,- նշել է Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ հասարակությանը մտահոգող «դիզբալանսը դեռևս բավարար չէ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի»։ Այդ գնումներն, ըստ պաշտպանության նախարարի, ավելի շատ ուղղված է նախընտրական Ադրբեջանի ներքին լսարանին։ «Իրավիճակը վերահսկելի է, և վստահեցնում եմ, որ սպառազինության ոչ մի ձեռքբերում չի կարող խաթարել ԼՂՀ անվտանգությունը»,-վստահեցրել է Մովսես Հակոբյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |