Յոթ արվեստագետ մեկական գույնով պատկերել է երազանքների Երևանը

PanARMENIAN.Net - «Երևան բրենդ» նախագծի շրջանակում «Կերտում ենք Երևանը» խորագրով ստեղծագործական խորհրդանշական գործողություն է կազմակերպվել «Կասկադ» համալիրի վերին՝ «Երեք սուզորդների» հարթակում, որտեղից բացվում է Երևանի համայնապատկերը։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Գործողությանը մասնակից յոթ արվեստագետներից յուրաքանչյուրը` Դավիթ Մինասյան, Արման Դավթյան (Նուռ), Մուշո Գարուկյան, Մերի Մուն, Կարեն Միրզոյան, Ռուբեն Մալայան, Վահան Բալասանյան, մեկ գույն կիրառելով, պատկերել է միասնական ստեղծագործության թեման՝ երազանքների Երևանը։

Կազմակերպիչների խոսքով՝ սա բրենդինգի լայն կիրառում ունեցող տեխնոլոգիա է, որի նպատակն է ստեղծագործող հասարակայնության ուշադրությունը հրավիրել քաղաքի բրենդի ստեղծման գործընթացին։

Նախագծի կազմակերպիչների համոզմամբ՝ այս գործողության արդյունքում ստեղծված խորհրդանշական պատկերը կարող է ունենալ տարբեր կիրառում, ինչպես, օրինակ, ինքնատիպ դրսևորում քաղաքային միջավայրում։

Երևանի բրենդավորման նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի, INSTID միջազգային ընկերության հրավիրյալ փորձագետների, Մաևտիկա բրենդինգային գործակալության համատեղ աշխատանքի արդյունքում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---