Հնագիտական հուշարձանների պեղումների 23 նոր հայտ դրական եզրակացություն է ստացել28 հունիսի 2013 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մշակույթի նախարարությունում կայացել է միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են 2012 թ. տրված 59 թույլտվություններից՝ 28 հնագիտական հուշարձանների պեղումների հաշվետվություններ: Դրանք ներկայացրել են «Էրեբունի արգելոց թանգարան» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Էթնոս» էթնոմշակութային գիտական հետազատությունների կենտրոն ՀԿ-ն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտական կենտրոնը: Հանձնաժողովը քննարկել է նաև 2013 թ. ներկայացված 23 նոր հայտերը և տվել դրական եզրակացություն: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից: 2012 թ. կատարված պեղումների արդյունքներով արձանագրվել է, որ պեղումներն իրականացվել են բարձր մակարդակով, արդի հնագիտական մեթոդների պահանջներին համապատասխան և զգալիորեն լրացնում են Հայկական լեռնաշխարհի պատմության և մշակույթի ուսումնասիրությունների աղբյուրագիտական հենքը՝ հին քարի դարից մինչև ուշ միջնադար: Պեղումները կնպաստեն նաև հուշարձանների գիտավերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև զբոսաշրջության ծրագրերի մշակմանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |