Համերգ՝ կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին

Համերգ՝ կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին

PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին, ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հիշատակին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ համերգը կղեկավարի շվեյցարացի հանրահայտ դիրիժոր և դաշնակահար Միքայել Վենդեբերգը: Ծրագրում կհնչեն Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շահրիզադե» սյուիտները և Էդուարդ Հայրապետյանի հարվածային գործիքների /տիմպանի, մարիմբա/ և լարային նվագախմբի համար կոնցերտը՝ մենակատար Արսեն Տեր-Տաճատյանի կատարմամբ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---