Տվյալ փուլում Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին միայն կխանգարի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքում կարող են տարբեր սկզբունքներ դրվել, այդ թվում եւ նրանք, որոնց մասին խոսում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բերնան Ֆասյեն. տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, խոսքը սկզբունքների մասին չէ, այլ ուժերի հավասարակշության: «Ամեն ինչ դեմ է առնում ռազմական, ռազմաքաղաքական եւ տնտեսական վիճակին: Հայաստանը միշտ կշեռքներին ունի Լեռնային Ղարաբաղը, ինչը Ադրբեջանը չունի»,- ասել է Ա. Իսկանդարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ: Իսկանդարյանը գտնում է, որ տարբեր հակամարտությունների միջեւ զուգահեռներ տանելը այնքան էլ ճիշտ չէ: «Էրիթրեան, Բանգլադեշը այժմ նաեւ Կոսովոն. ամեն բան տարբեր է: Այստեղ եւս ստիպված խոսում են հանրաքվեից: Ես կարծում եմ, որ եթե երկրները ինչ-որ որոշման հանգեն, ապա հանրաքվեի արդյունքները կընդունվեն միջազգային կազմակերպությունների կողմից, ամեն դեպքում »,- նշել է նա:



Խոսելով բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին, Իսկանդարյանը նշել է, որ տվյալ փուլում Ղարաբաղի մասնակցությունը միայն կխանգարի, քանի որ այժմ բանկցությունների նմանակում է: «Եթե այս բանակցությունները իսկական լինեին, ապա ԼՂՀ-ի պատվիրակության մասնակցությունը անպայման կլիներ: Իսկ հիմա դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ընդգծել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---