Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ արևային, առանց տեղումների եղանակ, միայն առանձին շրջաններում օրվա 2րդ կեսին հնարավոր է ամպամածության ավելացում և կարճատև անձրև, էական տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի` մինչև 15-18մ/վրկ:

Տաթևում կդիտվի առանց տեղումների, արևշող եղանակ, հիանալի եղանակ է բնության գրկում ձեր հանգիստն անցկացնելու համար: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, բարձրացում է սպասվում նաև առաջիկա օրերին:

Երևանում սպասվում է արևային և շոգ եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամի` 10-12մ/վրկ: Գիշերը` +17+19, ցերեկը` +31+33, երեկոյան` +25+27:

Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, օրվա ընթացքում ավելացրեք նաև ջրի չափաբաժինը, կրեք բաց գույնի բամբակե հագուստ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---