1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը նվիրված արշավ է տեղի ունեցել29 հունիսի 2013 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Զորի Զորյանի անվան երիտասարդական միության նախաձեռնությամբ և Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի աջակցությամբ 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանությանը նվիրված արշավ է տեղի ունեցել: Երիտասարդական միության անդամները հավաքվել են 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, որտեղ ներկայացրել են ինքնապաշտպանության դրվագները: Արշավի պատասխանատուները երիտասարդներին ներկայացրել են 1918թ. Ախալցխայի ինքնապաշտպանության կարևորությունը: Նրանք նշել են, որ եթե ինքնապաշտպանությունը անհաջող ավարտվեր, ապա ամենայն հավանականությամբ նաև Ախալցխայում տեղի կունենային հայ ազգաբնակչության կոտորածներ և շրջանը կմիացվեր Թուրքիային: «Ախալցխայի ինքնապաշտպանությունը հայ ժողովրդի այն փառահեղ հաղթանակներից մեկն է, որոնք մղվեցին Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում 1918թ. մայիսին և պահեցին հային իր իսկ հայրենիքում»,- պատմել են նրանք: Երիտասարդական միության անդամները արշավի ավարտին պայմանավորվեել են ամեն տարի մայիս ամսվա վերջին օրը կազմակերպել միջոցառումներ և մեծ շուքով նշել Ախալցխայի ինքնապաշտպանության օրը, փոխանցում է akhaltskha.net-ը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |