Արմեն Չախալյանն ու մոտ 30 երիտասարդ բերման են ենթարկվել. Արմենը գնացել էր վեճը հարթելու29 հունիսի 2013 - 13:43 AMT PanARMENIAN.Net - «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց վրացական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, որ Վրաստանի իրավապահ մարմինները բերման են ենթարկել ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին: Առնոլդ Ստեփանյանը տեղեկացրեց, որ գյուղում մոտ հիսուն երիտասարդների հետ միջադեպ է եղել, և քանի որ Արմեն Չախալյանը հեղինակություն է վայելում, նրան իր ընկերների կանչել են, որպեսզի հարթի կռիվը: Այդ ժամանակ էլ հատուկ ուժերը ձերբակալել են նրան և մոտ 30 երիտասարդի ու տարել Ախալցխա: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր նրանց մոտ փաստաբան է գնալու: Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ մի լուրջ խնդիր էլ կա, ձերբակալվածների մեջ շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդ կա, ում չեն կարողանում դեղամիջոց փոխանցել: Թե կոնկրետ պատճառը որն է, դեռ պարզ չէ: Հարցին` հնրավո՞ր է, որ Չախալյանի եղբոր ձեռբակալությունը քաղաքական ենթատեքստ ունենա, Առնոլդ Ստեփանյանը պատասխանեց. «Մի քանի վարկածներ են շրջանառվում: Նա այն, որ մի քանի օր առաջ Վահագն Չախալյանը ընդդեմ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու դատական հայց է ներկայացրել, որը մերժվել էր: Երկրորդ վարկածն այն է, որ այսպիսով փորձում են այնպես անել, որ Վահագնը հանկարծ չակտիվանա: Տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում»: Առնոլդ Ստեփանյանն ընդգծեց, որ Վահանգն Չախալյանի ձերբակալության ժամանակ այստեղ բոլոր աշխատանքները ղեկավարում էին ներքին գործերի այն աշխատակիցները, ովքեր այսօր էլ աշխատում են: «Նրանք այն ժամանակ էլ շատ խիստ էին վերաբերում այս շրջանին: Հիմա էլ կոնկրետ Ջավախքով են զբաղվում»,- ասաց «Բազմազգ Վրաստանի» նախագահը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |