Լ.Ալավերդյան. Անհրաժեշտ է անհայտ կորածների կարգավիճակի մասին օրենք ընդունել29 հունիսի 2013 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ անհրաժեշտ է անհայտ կորած ազատամարտիկների կարգավիճակի մասին օրենք ընդունել, որը թույլ կտա օգնություն հատկացնել նրանց ընտանիքներին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտնեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում մոտ 90 մարդու վերաբերյալ հավաստի տեղեկություններ են հավաքվել, որոնք արդեն փոխանցվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե։ Լարիսա Ալավերդյանն ունի 952 անհայտ կորածների ցուցակ։ «Պատերազմական գործողությունների ընթացքում մենք Մարտակերտի շրջանում 547 անհայտ կորածների ցուցակ ունեինք։ Դեպքերից մեկ տարի անց Կարմիր խաչի միջազգային կոմիտեն օգնեց մեզ և Ադրբեջանը այդ մարդկանցից 19-ին վերադարձրեց»,- հիշեց նա։ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ 1998թ-ին հարցում էին արել և ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ իրենց մոտ էլ ոչ ոք չկա։ «Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո կտրուկ խզվեցին կապերը հասարակական կազմակերպությունների հետ, որոնց օգնությամբ հաջողվել էր վերդարձնել 2000-ից ավելի հայերի, այդ թվում՝ 20 երեխայի և 47 կնոջ»,- ասաց նա: Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ այդ ընթացքում կրկնակի թվով ադրբեջանցիներ են վերադարձվել իրենց երկիր։ Նշենք, որ այսօր Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիների հիշատակի օրն է: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |