«Լուլա» ՍՊԸ-ի «Չանախ» պանրում աղիքային ցուպիկի քանակը չի համապատասխանել սահմանված պահանջներին![]() 29 հունիսի 2013 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հունիս ամսին «Լուլա» ՍՊԸ-ն դիմել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունից «Չանախ» պանիր արտահանելու համար: Ծառայության աշխատակից-տեսուչի կողմից արտահանվող խմբաքանակից կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզվել է և կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ «Լուլա» ՍՊԸ-ի՝ 2013 թվականի հունիս ամսվա արտադրության «Չանախ» տեսակի պանրի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ( ԱՑԽՄ) ցուցանիշը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին: Համապատասխան խմբաքանակը ենթակա է օգտահանման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ջերմային վերամշակման եղանակով՝ այլ նպատակով (որպես հումք, անասնակեր և այլն) օգտագործելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |