«Աքիլես» ՀԿ-ն ՊԵԿ-ի դեմ հայց է ներկայացնելու դատարան![]() 29 հունիսի 2013 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպությունը ընդդեմ Հայաստանի պետեկամուտների կոմիտեի դիմելու է դատարան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀԿ-ի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ պահանջելու են հրապարակել ավտոմեքենաների վերահսկիչ գները, որոնցով սահմանի վրա մաքսազերծում է իրականացվում: «Վերահսկիչ գները գործնականում 100-200 դոլարից մինչև մի քանի հազար դոլարի են հասնում, մաքսատուրքը միշտ գերավճարվում է»,- ասաց նա: Էդուարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ «Աքիլես»-ը դեռ 5 տարի առաջ դիմել էր ՊԵԿ-ին և պահանջել հրապարակել վերհակսիչ գների ցուցակը, այն ժամանակ դիմումը բավարարվել էր, սակայն մոտ մեկ ամիս անց ցուցակը հանել են` պատճառաբանելովմ որ ինչ-որ պարագրաֆ չէր համապատասխանում միջազգային պայմանագրի դրույթներին: «Հիմա մենք նորից ենք պահանջում այդ ցուցակը և դրա համար կհասնենք դատարան»,- ասաց «Աքիլես» ՀԿ-ի նախագահը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |