8  30.06.13 - Բողոքի ցույց «Հարսնաքարի» դիմաց Վահե Ավետյանի մահվան տարելիցի կապակցությամբ

«Ես եմ Վահե Ավետյանը». «Հարսնաքարի» մոտ այսօր հիշատակի երեկո էր

«Ես եմ Վահե Ավետյանը». «Հարսնաքարի» մոտ այսօր հիշատակի երեկո էր

PanARMENIAN.Net - Այսօր լրացավ զինվորական բժիշկ, սպա Վահե Ավետյանի մահվան տարելիցը: «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում՝ Վահե Ավետյանի մահվան վայրում, երեկոյան հիշատակի արարողություն է անցկացվել, որին մոտ հարյուր քաղաքացի է մասնակցել: Ակտիվիստների ձեռքերում պաստառներ էին, որոնց վրա գրված էր «Ես եմ Վահե Ավետյանը»։

Հավաքվածները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ավետյանի հիշատակը, այնուհետև մի խումբ քաղաքացիներ փորձել են համալիրի տարածքում հուշաքար տեղադրել։ Ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գլխավորությմաբ, փորձել են խոչընդոտել հուշաքարի տեղադրումը։ Նրանք զգուշացրել են, որ այն հանվելու է, բայց «Վահե Ավետյան» հասարակական շարժման ակտիվիստներին, այնուամենայնիվ, հաջողվել է այն տեղադրել: Հուշաքարի վրա գրված էր․ «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---