Օդի ջերմաստիճանը կեսօրին կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կեսօրին կբարձրանա ևս 2-3 աստիճանով

PanARMENIAN.Net - Այսօր հանրապետության տարածքում կդիտվի արևառատ, առանց տեղումների, շոգ եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է նաև քամի 15-18մ/վրկ արագությամբ:Տաթևում հաստատվել է արևային, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կեսօրին կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Հայպետհիդրոմետից տեղեկացնում են, որ արդեն երեքշաբթի օդի ջերմաստիճանի մի փոքր նվազում է սպասվում:

Երևանում կդիտվի պարզ, առանց տեղումների, արևային եղանակ: Քամին` 10-12մ/վրկ: Գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +34+36, երեկոյան՝ +25+27:

Ժամը 13.00-17.00 անհրաժեշտ է պատսպարվել արևից, կրել բաց գույնի բամբակե հագուստ և գլխարկ, օրվա ընթացքում ավելացրեք նաև ջրի չափաբաժինը: Ծանր ֆիզիկական աշխատանքն այս օրերին կարող է վտանգավոր լինել առողջության համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---