Կոնֆեդերացիայի գավաթ. Նեյմարը ստացել է «Ոսկե գնդակը», իսկ Տորրեսը` «Ոսկե խաղակոշիկը»![]() 1 հուլիսի 2013 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ստացել է Կոնֆեդերացիայի գավաթի «Ոսկե գնդակը»: Նա անցկացրել է 5 հանդիպում` խփելով չորս գնդակ և չորս անգամ էլ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նեյմարը գոլի հեղինակ է դարձել նաև եզրափակչում, որտեղ նրա թիմը3:0 հաշվով առավելության է հասել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի նկատմամբ: «Արծաթե գնդակ» մրցաակին է արժանացել Իսպանիայի կիսապաշտպան Անդրես Ինյսեստան, իսկ «Բրոնզե գնդակին»` բրազիլացի Պաուլինիոն: Մրցաշարի լավագույն ռմբարկուն դարձել է Իսպանիայի ընտրանու հարձակվող Ֆերնանդո Տորրեսը, իսկ լավագույն դարպասապահ` բրազիլացի Ժուլիո Սեզարը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |