Օղակաձև այգում հրդեհ է բռնկվել

Օղակաձև այգում հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 05:52-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ե.Քոչարի և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ Օղակաձև այգում, այրվում է կրպակ:

ԱԻՆ կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել` 06.12-ին: Առևտրի կրպակի դիմաց այրվել է հյութերի սառնարան և անձրևանոց:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---